Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մարսողություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Abdomal organs.svg

Դուք, հավանաբար, չեք էլ կասկածում, որ ձեր մեջ թաքնված է մի իսկական խոհանոց։ Մարդու օրգանիզմին անհրաժեշտ է հատուկ ձևով մշակված սնունդ։ Որպեսզի սնունդն օգտակար լինի, այս ամենը, ինչ ուտում եք՝ կարտոֆիլն ու փլավը, կոտլետն ու հացը, կարագն ու խնձորը, պետք է մարսվի, հետո էլ անցնի արյան մեջ, իսկ այնտեղից՝ մարմնի բոլոր օրգանները։ Այդ փոխակերպմամբ էլ հենց զբաղվում է ձեր ներսում եղած խոհանոցը՝ մասողության օրգանները։

Բերանը, կածես, ներքին խոհանոցի նախադուռն է։ Բավակա է, համեղ ուտելիք տեսնենք կամ ախորժաբեր հոտ զգանք, ձեր բերանում անմիջապես թուք է գոյանում։ Այն անհրաժեշտ է բերանը դրված ուտելիքը թրջելու համար։ Այլապես շատ դժվար կլիներ այն ծամելն ու կուլ տալը։ Թքով թրջված և լավ ծամված ուտելիքն անցնում է կերակրափողով, իսկ այնտեղից՝ խոհանոցի մյուս բաժանմունքը՝ ստամոքս։

Ստամոքսի պատերի մեջ կան հատուկ գեղձեր։ Երբ ուտելիքն անցնում է ստամոքս, գեղձերից սկսում է արտազատվել սպիտակուցի մոլեկուլը քայքայելու ունակ թթու հյութ։ Եվ ահա թե ինչն է հետաքրքիրը․ հացի պատառը դեռ ձեր բերանում է, բայց ստամոքսագեղձերն արդեն հյութ են պատրաստում և այն էլ անպիսի քանակությամբ ու բաղադրությամբ, որքան անհրաժեշտ են հացի այդ պատառը մարսելու համար։ Ա՜յ, թե որքան հնարամտորեն է ամեն ինչ փոխհամաձայնեցված։ Ձեր ներքին <<խոհարարնրն>> իրենք գիտեն իրենց անելքը։

Ժամանակ առ ժամանակ ստամոքս կծկում է և կիսամարսված ուտելիքի մի մասը մղում դեպի աղիքներ։ Աղիքները ներքին խոհանոցի ամենաերկար, գրեթե 8 մետրի հասնող բաժանմունքն են։ Ստամոքսը խույսի վերածված ուտելիքն սկսում է առաջ շարժվել աղիքների գալարուն միջանցքով։ Եվ տարբեր տեղերում նրա վրա ազդում են ուրիշ հյութեր, որոնք ավարտին են հասցնում սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի մարսվելը։ Սրանք աղիքների պատերով ներծծվում են արյան մեջ և նրա միջոցով տարածվում ողջ մարմնով մեկ։

Ուտելիքը պետք է լավ ծամել։ Մեծ կտորներ կոլ մի տվեք, դրանով ստամոքսը կծանրաբեռնեք ուժից վեր աշխատանքով։ Լավ չէ նաև չափից ավելի ուտելը։ Չմարսված սնունդը կուտակվում է ստամոքսում։ Դրա հետևանքով ամեն բան լրիվ խանգարվում է, և նեքին <<խոհարարնրի>> աշխատանքը կարգավուրելու համար արդեն բուժման կարիք է առաջանում։