Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մարմնամարզություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Gymnastic-training-07929-nevit.jpg

Հնում մարմնամարզություն էին անվանում ֆիզիկական վարժությունների բոլոր ձևերը: Մեր օրերում մարմնամարզությունը առանձին մարզաձև է:

Կան մարմնամարզության տարբեր տեսակներ: Երբ դուք լիցքային վարժություններ եք կատարում. դա առավոտյան մարմնամարզություն է: Երբ գործարանում կամ հիմնարկում հինգ րոպե տևող ընդմիջմանը բոլորը մի քանի վարժություններ են կատարում, դա արտադրական մարմնամարզություն է: Բժշկի ղեկավարությամբ և հսկողությամբ կատարվող հատուկ մարմնամարզությունը, որն օգնում է մարդկանց ապաքինվելու, կոչվում է բուժական:

Մարմնամարզությամբ զբաղվում են բոլոր մարզիկները՝ թեթև աթլետները, լողորդները, ֆուտբոլիստները, սուսերամարտիկները, ծանրորդները, հրաձիգները: Ոչ մի մարզիկ չի կարող հաջողության հասնել, եթե իր մարզումների ծրագրում մարմնամարզական վարժություններ չընդգրկի:

Այդ վարժությունները կոչվում են օժանդակ, մարզումային: Դրանք օգնում են զարգացնելու մարզիկի ուժը, ճկունությունը, շարժումների արագությունը: ։Հայ մարմնամարզիկներ են նաև Է․ Միքայելյանը, Ա․ Ազարյանը, Ա․ Հակոբյանը և ուրիշներ։