Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ճուռակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Թավշաոտ ճուռակ

Եթե դաշտի, անտառի կամ գետի վրա երկար ժամանակ պտույտներ գործող մեծ, գիշատիչ թռչուն տեսնեք, մի շտապեք ասել, թե դա ճուռակ է: Ամենքին ի տես երկար ժամանակ սավառնել կարող են միայն ուրուրը, ջրարծիվը, լալկան բազեն (կանյուկը), բայց ոչ երբեք ճուռակը: Եթե խոտի դեզի ծայրին գիշատիչ թռչուն նկատեք, դարձյալ չսխալվեք։

Հավանական է, որ ձեզ հանդիպել է մկնաբազեն՝ մկների սարսափն ու բերքի պահապանը, բայց ոչ ճուռակը:

Ճուռակ-հավաբազեն շատ զգուշավոր թռչուն է. դրա համար էլ հմտորեն թաքնվում է և հազվադեպ է երևում մարդկանց աչքին: Միայն երբեմն հաջողվում է անտառում լսել նրա բարձր ճիչը «Կյա-կյա- կյա-կյա »:

Հավաբազեն ճարպիկ ու համառ անտառային որսորդ է: Նա երկար դարան է մտնում սպասելով, թե երբ բնից դուրս կգա սկյուռը, կամ անտառի փեշին կհայտնվեն ցախաքլորի ձագերը:

Ուժեղ, կարճ ու լայն թևերը նրան օգնում են նույնիսկ անտառի ամենախիտ թավուտում հասնելու որսին ճուռակն առաջ է նետում երկար ոտքերն ու սուր մագիլներով ճանկում զոհին: Խորամանկ է ճուռակ-հավաբազեն և շատ վտանգավոր անտառային թռչունների ու գազանների համար: Ճուռակը հարձակվում է նաև ընտանի թռչունների վրա: Գաղտագողի մոտենում է թռչնանոցին, սպասում և ապա շեշտակի գրոհի նետվում:

Ճուռակ-հավաբազեն ունի նաև կրտսեր եղբայր՝ ճուռակ-ճնճղաբազեն: Սա շատ նման է ճուռակ-հավաբազեին, սակայն անհամեմատ փոքր է նրանից և այդ պսստճառով էլ հարձակվում է միայն մանր թռչունների վրա: Ճուռակներն իրենց բները սարքում են ծառերի վրա, ընդ որում շատ հաճախ զբաղեցնում են օտար բներ: