Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ճահճակրակներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աշնանային մթամած գիշերներին խոնավ, ճահճոտ վայրերի բնակիչները երբեմն տեսնում են պարող կրակներ։ Դրանց անվանում են թափառող կրակներ։

Կար ժամանակ, որ սնահավատ մարդիկ այդ կրակներն ուրվականներ էին համարում և վախենում էին նրանցից ճատկապես երկյուղալի էին դրանք լքված գերեզմանոցներում։ Եվ իրոք, բավականին սարսափազդու տեսարան է, երբ մոռացված գերեզմանների մեջ, ասես իբրև ննջեցյալների «հոգիներ», իրենց շուրջպարն են բռնում այդ պարող կրակները։

Որտեղի՞ց են հայտնվում այդ կրակները ճահիճների հատակին, խոնավ վայրերում փտում են մեռած բույսերի ու կենդանիների բազմաթիվ մնացորդներ։ Փտելու ընթացքում առաջանում են զանազան գազեր, այդ թվում ճահճագազ։ Երբ այն գետնի խորքից դուրս է ժայթքում, ապա օդի հետ շփվելով անմիջապես բռնկում է' ինքնայրվում։

Ճահճակրակները շատ թեթև են և անընդհատ շարժվում են, որովհետև ենթարկվում են օդի ամենափոքր իսկ տատանմանը։ Նրանց ետևից երբեք չես հասնի։ Վազող մարդը հրում է իր առջևի օդը, և կրակն անորսալի է դառնում ։Պատահում է նաև, որ հանկարծ չքանում է։ Դա նշանակում է, որ ամբողջ գազն այրվել վերջացել է։