Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հունգարիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

(Հունգարական ժողովորրդական հանրապետություն, ՀԺՀ)

Հունգարիայի դիրքը Եվրոայում

Հունգարիան գտնվում է Ալպերի, կարպատների և Դինարյան լեռների միջև։ երկրի տարածքի մոտ կեսն զբաղեցնում է Միջինդանուբյան մեծ դաշտավայրը։ Հունգարիայի գլխավոր գետը՝ Դանուբը, անցնում է երկրի գրեթե մեջտեղով։ Մեծ ու գեղեցիկ Բալատոն լճի ափերին կառուցված են բազմաթիվ առողջարաններ, հյուրանոցներ և տուրիստական հանգրվաններ։

Հունգարիայի պատմությունը իր անկախության համար հունգար ժողովրդի մղած պայքարի պատմությունն է: Հունգարները կռվել են երկիրը նվաճած թուրքերի դեմ, կռվել են ավստրիացիների դեմ, երբ Ավստրիան, հաղթելով Թուրքիային, բռնի իրեն միացրեց Հունգարիան։

Առաջին համաշխարհային պատերազմում ավստրիան պարտվեց և 1918 թվականին Հունգարիան դարձավ անկախ հպետություն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ հունգար աշխատավորներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին, և 1919 թվականի մարտի 21-ին Հունգարիան հռչակվեց Սովետական Հանրապետություն։ Բայց այն երկար չգոյատևեց։ Երիտասարդ հանրաետության վրա հարձակվեցին իմպերիալիստները և ճշեցին հունգարական հեղափոխությունները։ Երկիրը սկսեցին կառավարել խոշոր կալվածատերերը, որոնք դարձան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը, երբ նա պատերազմ սանձազերծեց Սովետական Միության դեմ։