Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հովսեփ Էմին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Hovsep Emin.jpg

Հովսեփ Էմին , հայ ազատագրական պայքարի գործիչ։ 1751-1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։

Հնդկահայ գաղութում ազատագրական շարժման առաջին մունետիկը եղավ Հովսեփ Էմինը։ Նրա նախնիները Հայաստանից Պարսկաստան էին տարվել Շահ Աբաս I-ի ժամանակ։ 1759 թվականին Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թվականին բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թվականին փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թվականին մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։

1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել, մահացել ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։

Հովսեփ Էմինի գործունեությանն է նվիրված արձակագիր Էդուարդ Ավագյանի երկու հատորից բաղկացած «Մի կյանքը քիչ է» վեպը, որը լույս է տեսել 1979-1980 թվականներին։