Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հյուսիսային Կորեա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Հյուսիսում սահմանակցում է Չինաստանին, հյուսիս-արևելքում Ռուսաստանին, հարավում Կորեայի Հանրապետությանը՝ (Հարավային Կորեա), նրանից բաժանված է ապառազմականացված գոտով։ Երկրի հողերը արևմուտքից ողողում է Դեղին, իսկ արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։ 1910 թվականին Կայսերական Ճապոնիան Կորեական թերակղզին բռնակցում է իր կայսրությանը։ 1945 թվականին Ճապոնիային կապիտուլացիայի ստորագրումից, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երկիրը, 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների․ հարավային հատվածը անցնում է ԱՄՆ-ի հյուսիսայինը՝ ԽՍՀՄ-ի ազդեցության տակ։ վերամիավորման փորձերի ձախողումներից հետ 1948 թվականին հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է Կորեական պատերազմը 1950 թվականին։ Առանց պաշտոնական հաշտության պայմանագրի 1953 թվականին կնքվում է զինադադար։ Այդ երկու պետություններն էլ 1991 թվականին դառնում են ՄԱԿ-ի անդամ։

Որպես ինքնապավեն սոցիալիստական պետություն ԿԺԴՀ-ը ներկայանում է որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է ամբողջատիրական բռնապետություն։ Հյուսիսային Կորեային բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ ներկայացնում են որպես ստալինիստական պետություն, անդրանիկ գերագույն առաջնորդ Կիմ Իլ Սոնգի (ԿԻմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված անձի պաշտամունքի պատճառով։ Բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել միջազգային կազմակերպությունների շրջանում նաև մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում։ Կորեայի բանվորական կուսակցությունը պատկանում է իշխանությանը որը ղեկավարում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել։