Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հելոուին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Jack-o'-Lantern 2003-10-31.jpg

Հելոուինժամանակակից համաշխարհային տոն , Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում:

20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։

Պատմուտյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած դրա առաջացումը հին հռոմեական Պարենտալիաներ տոնի հետ կապելու ջանքերին, Հելոուինի նախատիպը ամենից հավանական է, որ միայն առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարից սկսած: Այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։

Համաձայն Օքսֆորդի ժողովրդական բանահյուսության բառարանի՝ Սամայնը եղել է տոն միաժամանակ բոլոր Բրիտանական կղզիների համար և ասոցացվել՝ մահվան և գերբնականության հետ։ Դրա հետ մեկտեղ չկա ոչ մի ապացույց, որ հեթանոսական ժամանակներում բացի գյուղատնտեսական և եղանակային նշանակությունից տոնը ունեցել է ինչ-որ այլ հատուկ նշանակություն։ Ավանդաբար համարվում է, որ Սամայնի ըմբռնումը որպես հեթանոսական տոն, կապված է մեռյալների հետ․ այս ըմբռնումը հայտնվել է շնորհիվ 10-11-րդ դարի քրիստոնյա վանականների, ովքեր գրել են դրա մասին «Բոլոր սրբերի օրվա» հաստատումից մոտավորապես երկու հարյուրամյակ անց՝ Իռլանդիայի քրիստոնեության ընդունումից չորս հարյուր տարի անց։ Միաժամանակ 8-րդ դարում «Բոլոր սրբերի օրը» սկսում է աստիճանաբար փոխարինել Սամայնին և շնորհիվ գալիական ավանդույթների և կաթոլիկ ծեսերի փոխներթափանցման՝ սկսվում է կազմավորվել ապագա Հելոուինի առաջին սաղմերը։

Այդ պահից սկսած հաջորդաբար սկսվում է երկու տոների զարգացումը։ Ինչպես Սամայնը, այնպես էլ Հելոուինը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ Շոտլանդիայում և Իռլանդիայում Սամայնը կրել է Oidhche Samhna և Oíche Samhna (համապատասխանաբար շոտլանդերեն և իռլանդերեն) անվանումները, ժամանակակից գալիական լեզուները Հելոուուինը նախկինի պես անվանում են Oíche/Oidhche Samhna, այս անվանումը պահպանվել է նաև Իռլանդերեն Վիքիպեդիայում։ Մինչ այժմ Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված են մեռյալների հանգստի ծեսերը, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ են։

քաղցրավենիք խնդրելու սովորույթը առաջացել է մոտ 16-րդ դարում։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։ Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը» տանելու սովորույթը առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ։ Հետագայում շոտլանդացիների և իռլանդացիների դեպի ԱՄՆ մասսայական արտագաղթի պատճառով, Հելոուինը ժողովրդականցվում է նաև այնտեղ։


Խուրհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով ըստ ավանդության հոգիները գտնում էին մաքրագործման ուղին: Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին: Այդ արարողությունը, որն ընթանում էր բերքահավաքի ժամանակ, մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը Հելոուինի հետ որևէ սերտ կապ չուներ:

Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները: Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը:

Ջեքի լապտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողկից պատրաստված Ջեքի ճրագ, XX դարի սկիզբ, Ավանդական կյանքի թանգարան, Իռլանդիա

Տոնի գլխավոր խորհրդանիշը այսպես կոչված Ջեքի լապտերն է (անգլ.՝ Jack-o'-lantern)։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոուինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան:

Այդ սովորույթի աղբյուրները կարելի է գտնել ծեսերի ժամանակ բանջարեղենների վրա դեմքեր փորագրելու հին իռլանդական և անգլիական ավանդույթներում:

«Ջեքի ճրագ»-ն իր ժամանակակից տեսքն ստացել է 1837 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը: 1866 թվականին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ: Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը: 1990 թվականին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այլ տոները, Հելլոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգը, մի շարք երաժշտական քննադատների կարծիքով, դարձել է Հելլոուինի ինքնատիպ հիմնը[27]: Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը և որը հնչում է Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից:

Հաճախ տոնի հետ ասոցացվում է Midnight Syndicate խումբը, որի ստեղծագործությունը, որոշ հեղինակների կարծիքով, դարձել է այդ տոնի մի մասը։ Երաժշտական խմբի արվեստը փաստացի կերպով որոշեց «Հելլոուինի երաժշտության» բնորոշ գծերը, նրա չափանիշները և իր ազդեցությունը թողեց նմանատիպ այլ նախագծերի վրա: 2009 թվականի սեպտեմբերի 11-ին AOL Radio-ն հրապարակեց «10 լավագույն ալբոմները „Հելլոուինի“ ժանրում». Midnight Syndicate այդ ցանկում գրավեց միանգամից երեք տեղ՝ երրորդը, չորրորդը և ութերորդը: 2010 թվականին խումբը հրատարակեց առանձին հավաքածու՝ Halloween Music Collection:

Հելլոուինի տոնման ժամանակ հաճախ վախեցնող ատրակցիոնների համար օգտագործվում են էմբիենտ ժանրի կոմպոզիցիաներ, որոնք բաղկացած են այնպիսի վախեցնող էլեմենտերից, ինչպիսիք են ճռճռոցները, գայլերի ոռնոցները և այլն։ Առավել հայտնի են Midnight Syndicate խմբի երգերը, որը չափանիշներ է սահմանում այդ երաժշտական արտադրության համար: Հայտնի է Nox Arcana խումբը, որի Grimm Tales-ը ալբոմը ոգեշնչման աղբյուր դարձավ Universal Studios Halloween Horror Nights ստուդիայում Scary Tales: Once Upon A Nightmare այգու ստեղծման համար: Երեկույթների ժամանակ օգտագործվում է պարային երաժշտություն, որը ստեղծվել է կատակային ու վախեցնող ոճում, կամ կոմպոզիցիաներ սարսափ ֆիլմերի երաժշտությունից: Հայտնի կոմպոզիցիա դարձավ Let’s Get Tricky երգը, որը կատարվեց Բելլա Տոռնի և Ռոշոն Ֆեգանի կողմից։ Այն հնչում էր Դիսնեյ ալիքի «Պարային տենդ» հայտնի հեռուստասերիալում։