Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը գիրքը Հարրի Փոթերի գրքերից հինգերորդն է։ Հարրի Փոթերի մասին գրքերը գրել է Ջոան Ռոուլինգը։ Այնտեղ նկարագրվում է Հարրի Փոթերի Հոգվարթսի հինգերորդ տարին։ Գիրքը հրատարակվել է 2003 թվականին։ Գրքի գործողությունները կատարվոում են 1995 թվականին։ Հարրին դառնում է տասնհինգ տարեկան։ Հարրիի հետ այդ տարի միայն շփվում էին իր ընկերուհի Հերմիոնե Գրեյնջերը և Ռոնալդ Ուիզլին։ Անցյալ տարի Վոլդեմորթը վերակենդանացել էր և միայն Դամբլդորը և իր ընկերները հավատում էին Հարրիին։ Մոգության Նախարարությունը թերթերում գրում էր, թե Հարրի Փոթերը տղան է ով ստում է։ Հոգվարթս է ընդունվում նոր ուսուցիչ, որը Մոգության Նախարարությունից էր։ Հարրին և իր ընկերները կազմակերպում են Դամբլդորի ջոկատ, որտեղ Հարրին սովորեցնում է պաշտպանվել Հոգվարթսի աշակերտներին, որոնք նրան հավատում են։ Հարրին երազներում տեսնում է, թե ինչեր է անում Վոլդեմորթը իսկականում։ Հարրին կռվում է Վոլդեմորթի հետ և Բելլատրիսա Լեյսթրեյնջը սպանում է Սիրիուս Բլեքին։ Բելլատրիսա Լեյսթրեյնջը մահվան խժռողներից էր, այդ մարդիկ Վոլդեմորթի նման սպանում են մագլներին (ոչ կախարդներին)։