Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Համո Սահյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Համո Սահյան
Համո Սահյաի ստորագրությունը

Համո Սահյան ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Լոր գյուղում։ Վախճանվել է 1993 թվականի հուլիսի 17-ին։ Վախճանվել է Երևանում։ Մասնագիտությամբ բանաստեղծ, թարգմանիչ։ Ազգությամբ հայ։ Սովորել է Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում։ Աշխատել է Ավանգարդ, Ոզնի և գրական թերթ։ Համո Սահյանը ունի բազմաթիվ պարգևներ դրանք են Հոկտեմբերյան հողափոխական նշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան և «Պատվով նշան» շքանշան։ Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։