Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Համակարգիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Acer aspire 4930G.jpg

Համակարգիչը մեքենա է, որը ըստ հրամանների ցանկի մշակում է տվյալներ։

Համակարգիչները լինում են տարբեր ձևերի։ Առաջին համակարգիչները ստեղծվել են ԱՄՆ-ում 1941 թվականին զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաէներգիայի ծախսը հասնում էր բազմաթիվ ժամանակակից համակարգիչների էներգիայի ծախսին։ Այժմ համակարգիչները նախկինի համեմատ ունեն փոքր չափ: Նույնիսկ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։

Համակարգչի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ Համակարգչի սարքավորումները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  1. ներածման սարքեր,
  2. արտածման սարքեր,
  3. մշակող սարքեր,
  4. հիշող սարքեր։

Ներածման սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղնաշարը հիմնական ներածման սարքն է, որի ստեղները բաժանվում են՝

  • ֆունկցիոնալ ստեղների՝ F1-F12, որոնք կատարում են որոշակի հրամաններ,
  • հատուկ ստեղների՝ Alt, Ctrl, Shift, որոնք օգտագործվում են որևէ ստեղնի հետ համատեղ,
  • կուրսորի տողափոխման ստեղներ՝ ձախ, աջ, վերև, ներքև սլաքներ, որոնք կուրսորը տեղափոխում են մեկ նշանով, Home, End, PgUp, PgDn, որոնք կուրսորը տեղափոխում են համապատասխանաբար տողի սկիզբ, տողի վերջ, էջի սկիզբ, էջի վերջ, տառաթվային ստեղներ,
  • թվերի ստեղներ, որոնք աշխատում են երկու ռեժիմով, եթե միացված է NumLk ստեղնը նրանք աշխատում են որպես թվեր, հակառակ դեպքում որպես կուրսորի տեղափոխման ստեղներ։

Արտածման սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիտորը և տպիչը ինֆորմացիայի արտածման հիմնական սարքերն են։

  • Մոնիտորը բնութագրվում է անկյունագծով և փիքսելների քանակով։ Լինում են 14, 15, 17, 19, 21 և այլն դյույմ անկյունագծով մոնիտորներ։
  • Տպիչը համակարգչի մեջ եղած ինֆորմացիան անց է կացնում թղթի վրա։ Լազերային տպիչներն ամենաարագագործ և անձայն աշխատող տպիչներն են։

Մշակող սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչում գործողությունները կատարում են թվաբանական սարքը և մշակիչը, այս երկուսին միասին անվանում են պրոցեսոր։

Հիշող սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի հիշողությունը լինում է օպերատիվ կամ ժամանակավոր և արտաքին։

  • Օպերատիվ հիշողությանն անվանում են ժամանակավոր որովհետև համակարգիչն անջատելուց հետո այնտեղ եղած ինֆորմացիան կորչում է։
  • Արտաքին հիշող սարքերն են կոշտ սկավառակը, լազերային սկավառակը, ֆլեշ հիշասարքը։ Կոշտ սկավառակը ծավալով ամենամեծն է և ամենարագագործը օպերատիվ հիշող սարքից հետո, ծավալով երկրորդը ֆլեշն է, լազերային սկավառակը։

Մկնիկը կատարում է օգնականի դեր ծրագրերը թողարկելու, տեղափոխելու, փակելու համար, նրանով կարող ենք նաև նկարել։ Ինֆորմացիան ներածման սարքերի միջոցով մուտք է արվում հիշող սարք, այնտեղից անցնում է թվաբանական սարք, որտեղ մշակիչի օգնությամբ մշակվում է և փոխանցում հիշող սարք, որտեղից անցնում է արտածող սարքին։