Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոկա-Կոլա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Coca-Cola Glas mit Eis.jpg

«Կոկա Կոլա» (անգլ.՝ Coca-Cola), «The Coca-Cola Company» ընկերության կողմից արտադրվող կարբոնացված զովացուցիչ ըմպելիք։

Ըստ «Interbrandi» պարբերականի 2005-2011 թվականներին համարվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը։ Վաճառվում է աշխարհի ավելի քան 200 երկրներում: Կոկա Կոլան օրգանիզմի վրա կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն։ Արգելվում է խմել գաստրիտով կամ ստամոքսի հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որի պատճառով արգելվում է խմել շաքարային դիաբետով հիվանդներին։ Կոկա Կոլան հատկություն ունի օրգանիզմից դուրս մղել կալցիումը, որի հոտևանքով առաջանում է կալցիումի պակաս օրգանիզմում։ Ապացուցվել է, որ դրա շարունակական օգտագործումը վնասում է երիկամներին։

Կոկա Կոլայի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։ 1916 թվականին բիզնեսը հասնում է իր բարձրակետին, երբ կոկա-կոլան սկսում են վաճառել այժմ հայտնի՝ հատուկ դիզայնի շշերով ։

Շնորհիվ այն բանի, որ Կոկա Կոլան բաղկացած է մի շարք քիմիական նյութերից, որոնք կարող են օգտագործվել որպես մաքրող միջոցներ։ Ինքն էլ կարող է հանդես գալ որպես մաքրող միջոց։ Օգտագործվում է ամանեղենը մաքրելիս։ Այն ավելի լավ է մաքրում սպասքը քան սովորական ջուրը։ Հետաքրքիր է նաև այն, որ Ղազախստանի Հաղթանակի հրապարակը մաքրել են Կոկա Կոլայով։