Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կիվի (միրգ)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Kiwi (Actinidia chinensis) 1 Luc Viatour edit.jpg

Կիվին հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։ Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։ Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։

Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։