Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կիվի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Kiwi (Actinidia chinensis) 1 Luc Viatour edit.jpg

Շողպար,Կիվի, Ակտինիդիա (լատիներեն Actinidia) ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումը։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։

Կիվի բույսն իր անունն ստացել է իր պտղի և անթև, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչնի արտաքին նմանության շնորհիվ։ Միրգը շուկայում առաջինը ներկայացրած ընկերության անունն էր Kiwi ։ Ընկերության խորհրդանիշը ներկայանում էր հենց այդ անթև թռչնի տեսքով։

Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։ Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։

Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։

Կարծիք կա, որ եթե կիվին բավական հասած է, ուրեմն այն համեղ է։ Եթե շոշափելիս միրգը շատ փափուկ է լինում, նշանակում է այն արդեն շատ հասած է։ Խակ պտուղները կարելի է դնել սեղանին այնպես, որ արևի ճառագայթները վրան չընկնեն։ Այն կարելի է դնել նաև թղթե տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ են հասունանում։ Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի կամ որակի վրա չի ազդում։ Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով։ Բուժական-կոսմետիկ նպատակներով կիվիից դիմակներ են պատրաստում։