Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կինոնկար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Կինոնկար

Կինոնկար, կինո (հուն.` շարժել), ֆիլմ անգլ.՝ Film - ժապավեն), կինոֆիլմ, մուլտֆիլմ, կինոարվեստի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը մի շարք ֆոտոնկարների հաջորդականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարը ուղեկցվում է ձայնով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։

Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90 - 120 րոպե (1, 5 - 2 ժամ)։