Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կարպ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ամբողջ երկրագնդում տարածված այս ձուկն ապրում է լճակներում ու լճերում։ «Կարպոս» հունարեն բառը նշանակում է «պտուղ»։ Զուր չէ, որ հույները նրան այդպես են անվանել, կարպերն արտակարգ պտղաբեր են։ Նրանց էգերը միանգամից ձվադրում են մի քանի հարյուր հազար ձկնկիթ։ Կարպերը դանդաղաշարժ են ու շատակեր։ Զարմանալի չէ, որ նրանք արագ են աճում։ Թեև կարպերը խոշոր ձկներ են, այնուհանդերձ ընդարձակ տարածության կարիք չեն զգում։ Փոքր լճակում էլ կարող են ապրել շատ ու շատ կարպեր, միայն թե կեր լինի։ Կարպը ծածանի ընտանեցված, այսինքն՝ մարդու բուծած տեսակն է։ Երկար դարերի ընթացքում մարդիկ ստեղծել են կարպի զանազան ցեղեր՝ թեփուկավոր, հայելանման և «մերկ»՝ առանց մի հատիկ թեփուկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։