|
Վիքիփոքրիկում այժմ կա 1066 հոդված։ Բարելավի՛ր դրանք։ |
|
Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։ |
Կատուներ

Կատուները մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուններ են, որոնք պատկանում են կատվազգիների ընտանիքին։
Կատուներն ընտելացվել են մարդու կողմից մոտ 10.000 տարի առաջ և այժմ համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները։ Ենթադրվում է, որ ժամանակակից կատուները ծագել են աֆրիկյան վայրի կատուներից։
Սկզբնական շրջանում և մեր օրերում նույնպես, կատուներին պահել են, որպեսզի ազատվեն մկներից։
Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։
Կատուների ընտելացումը տեղի է ունեցել մոտ 9500 տարի առաջ՝ Մերձավոր Արևելքի Բարեբեր մահիկի շրջանում, որտեղ ծագել և զարգացել են մարդկային հնագույն քաղաքակրթությունները։ Կատուների ընտելացումը սկսվել է մարդու նստակյաց կյանքին անցնելիս, հողագործության զարգացման սկզբում, երբ առաջացավ սննդի ավելցուկը և նրանց պահպանման ու կրծողներից պաշտպանության անհրաժեշտություն զգացվեց։
Նախկինում գիտնականները կարծում էին, թե առաջինը կատվին ընտելացրել են հին եգիպտացիները։ Սակայն եգիպտացիների կողմից կատուների ընտելացման ամենավաղ վկայությունները վերաբերում են մ.թ.ա. 2000-1900 թվականներին։ Իսկ վերջերս պարզվել է, որ Հին Եգիպտոսում այնպես էլ Կիպրոսում ընտանի կատուն եկել է Անատոլիայից։ Այժմ կատուն ամենատարածված ընտանի կենդանիներից մեկն է։