Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կակտուսներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ferocactus pilosus1.jpg

Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է։ Հին հնդկացիները դրանք սուրբ բույս էին համարում։ Կակտուսները, որոնց հայերեն անվանում են նաև կղզի, հիանալի հարմարվել են չորային կլիմային։ Նրանց տերևները վերափոխվել են փշերի, մազիկների ու խոզանների, որոնք խիտ ծածկում են կակտուսների ցողունները և այնքան խոնավություն չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ ամենաշոգ եղանակին անգամ բույսերն իրենց ցողուններում խոնավություն են պահում և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3 հազար լիտր ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսներին նաև պաշտպանում են խոշոր կենդանիներից։ Տարբեր տեսակի կակտուսներ են լինում՝ ծառանման, թփանման, խոտանման։ Մեկը նման է ոզնու, մյուսը՝ դդմի, երրորդը՝ աշտանակի։ Կան 1 սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով «մատնաչափիկներ» և 25 մ բարձրությամբ, տոննաներ կշռող հսկաներ։ Տարբեր են նաև կակտուսների ծաղիկները։ «Գիշերվա թագուհի» կոչվող կակտուսի ամեն մի ծաղկաթերթիկի երկարությունը հասնում է մինչև 14 սմ-ի։

Մեքսիկացիները կակտուսի մի տեսակից՝ գետնամորու կակտուսից, մարմելադ են պատրաստում։ Որոշ կակտուսների ցողուններ խորովում են կամ տապակում։ Պտուղների հյութը խմում են։ Որոշ կակտուսներ էլ օգտագործում են որպես կեր, որոնց փշերը նախապես մաքրում են։ Մեծ կակտուսների փայտանյութից կառուցում են կացարաններ, պատրաստում կահույք, զանազան գեղեցիկ իրեր։ Մինչև անցյալ դարի վերջերը Ամերիկա մայրցամաքում, առաջին հերթին՝ Մեքսիկայում, ընդարձակ պլանտացիաներում հատուկ մշակում էին կակտուսի մի տեսակ, որի վրա բազմացող միջատներից ստանում էին կարմիր ներկ։ Նախքան անիլինային ներկանյութերի հայտնագործումն այդ թանկարժեք նյութն արտահանվում էր Եվրոպա։ Կակտուսները Եվրոպայում հայտնվել են Կոլումբոսի՝ Ամերիկա կատարած առաջին ճանապարհորդությունից հետո որպես նոր աշխարհի հրաշք։ Առաջին անգամ Ռուսաստան է բերել Պետրոս Առաջինը։