Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կաթնասուններ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Mammal Diversity 2011.png

Կաթնասունները ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Նրանք իրենց զագերին կերակրում են կաթով դրա համար կոչվում են կաթնասուններ: Տաքարյուն են: Նրանց մարմինը ծածկված է մազերով: Ունեն ատամներ: Ոտքերը գտնվում են փորի տակ: Հայտնի է կաթնասունների ավելի քան 5 հազար տեսակ։ Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի՝ պարկավորների և ընկերքավորների: Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։ Կաթնասունների մի մասին հատուկ են երկար կոշտ մազերը: Կաթնասունները փոխում են իրենց մազերը՝ կատուները, շները եվ այլն: Շրթունքները ծառայում են սնունդը բռնելուն, իսկ բերանի նախադուռը՝ որպես ժամանակավոր պահեստարան։ Կաթնասունների ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների։ Ատամների թիվը, ձևը և ֆունկցիան տարբեր գազանների մոտ տարբեր են։ Կաթնասունների շնչառական համակարգը կազմված է քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Կաթնասունների կոկորդում են գտնվում ձայնալարերը։ Ձայնային ազդանշանով կաթնասունները խոսում են միմյանց հետ։ Տեսողությունը հատկապես լավ է զարգացած գիշերային կենսակերպ վարող և բաց տարածություններում ապրող գազանների մոտ։ Կետերի և դելֆինների հոտառությունը թույլ է զարգացած, իսկ հողաբնակ գազաններինը՝ լավ, սակայն աչքերը հետ են զարգացել։