Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ծաղիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flower poster 2.jpg

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա։

Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին:

Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։ Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ։Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։ Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ։ Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր։ Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ։ Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի)։

Ծաղիկները լինում են կանոնավոր, երբ բոլոր ուղղություններով կարելի է դրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Հանդիպում են նաև ասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի: