Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Խաչապուրի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Хачапурі.JPG

Խաչապուրի, վրացական խոհանոցի կերակուր է, ազգային հացաբուլկեղենի տեսակ, որն իրենից ներկայացնում է պանրով բլիթ։

Անվանումն առաջացել է «թթվասեր» և «հաց» անվանումից։ Սակայն երբեմն թխվածքը լինում է մսով և ձկան մսով, բայցևայնպես կրկին անվանում են խաչապուրի, որը սխալ է։

Բացի խաչապուրիից Վրաստանում գոյություն ունի լոբիանի (լոբիով տափակ կարկանդակ), կուբդարի (համանման կարկանդակ մսով)։ Խաչապուրիի մոտիկ ազգականն է պանրակարտոֆիլային լոշիկներ և օսեթական թխվածքի որոշ տեսակներ։

2010 թվականին Վրաստանի սեփականության ազգային ինտելեկտուալ կենտրոնը ընդունեց օրիանագիծ «խաչապուրիի» անվանման վերաբերյալ։ 2011 թվականի սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը արտոնագրեց խաչապուրին և մի շարք այլ ազգային կերակուրներ։