Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լուսատտիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lampyris noctiluca.jpg

Ամռան մութ գիշերին խոտերի կամ թփերի մեջ հաճախ նկատվում է կանաչավուն լույսով վառվող փոքրիկ մի «լապտերիկ», որը կարող է վառվել պայծառ ու երկարատև, երբեմն՝ մի քանի գիշեր անընդհատ։ Նրա լույսով մթության մեջ կարելի է զանազանել նույնիսկ ժամացույցի թվանշանները։

Այդ խորհրդավոր «լապտերիկը» լուսատտիկ բզեզ է․ նրա մարմնի հատուկ բջիջներում կա այնպիսի նյութ, որը, միանալով միջավայրի թթվածնին, լույս է արձակում։ Այդ բջիջներին միացած են բազմաթիվ մանր խողովակներ․ երբ խողովակները բաց են, նրան միջով օդ է անցնում, և «լապտերիկը վառվում» է, երբ լուսատտիկը փակվում է դրանք, բջիջները լույս չեն արձակում։

Արու լուսատտիկները թևավոր են, նրանց «լապտերիկներ վառվում են» հազվադեպ ու կարճատև։ Երկարատև լույս են արձակում հիմնականում անթև էգերը։

Լուսատտիկը շատ օգտակար է։ Նա մտնում է խխունջների խեցերի մեջ և ոչնչացնում այդ վնասատուներին։

Աշխարհում կա լուսարձակող բզեզների մոտ 2000 տեսակ։ Արևադարձային երկրներում նրանք ավելի խոշոր են։