Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լոս Անջելես

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Los Angeles, California.svg
Seal of Los Angeles, California.svg
Los Angeles

Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], իսպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A. կամ City of Angels՝ Հրեշտակների քաղաք), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին, Միացյալ Նահանգների ամենահայահոծ քաղաքն է։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ (2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուներ 3 831 868 բնակիչ)[1]։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսի բնակիչներին անվանում են «Angelenos» (արտասանվում է՝ [անջելինոս])։

Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր: Իսկական քաղաքը, որը զնաղեցնում է մոտ 1210 կմ² տարածք, համարվում է մեծ Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ի Շրջանային կենտրոն (ԱՄՆ)ը, որը երկրի ամենաբնակեցված շրջանն է: Այն համարվում է Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածքի կենտրոնը՝ 13.1 միլիոն բնակիչներով, որը Նյու Յորք քաղաքից հետո երկրորոդ ամենամեծ քաղաքն է ԱՄՆ-ում։

Պատմականորեն լինելով Չումաշիների և Տոնգվաների բնակավայրը, Լոս Անջելեսը պաշտոնապես հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին, իսպանացի կառավարիչ Ֆելիպե դե Նեվեի կողմից: 1821 թվականի Մեքսիկայի անկախության պատերազմից հետո այն դարձել է Մեքսիկայի առաջին կայսրության մի մասը: 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո Լոս Անջելեսը և Կալիֆոռնիայի մնացած մասը ձեռք է բերվել Գվադելուպե-Հիդալգո պայմանագրով և դարձել է Միացյալ Նահանգների մի մասը: Լոս Անջելեսը միավորվել է որպես ինքնավար շրջան 1850 թվականի ապրիլի 4-ին՝ Կալիֆոռնիայի պետականության ձեռք բերումից հինգ ամիս առաջ: 1980-ականների նավթի հայտնագործումը ապահովեց քաղաքի արագ աճը[4]: 1913 թվականի Լոս Անջելեսի ջրուղու ավարտից հետո, որն ապահովում էր արևմտյան Կալիֆոռնիայի ջրամատակարարումը, ապահովվեց քաղաքի հետագա շարունակական աճը:

«Հրեշտակների քաղաք» անվամբ հայտնի այս քաղաքը ճանաչված է նաև իր Միջերկրածովյան կլիմայով, էթնիկ բազմազանությամբ և զարգացող մետրոպոլիտենով: Քաղաքը համարվում է նաև ազգի հիմնական տնտեսական շարժիչը: Լոս Անջելեսը հայտնի է նաև որպես Հոլիվուդի տուն, որը աշխարհի ժամանցային արդյունաբերության գլխավոր կենտրոնն է: Լոս Անջելեսը հյուրընկալել է 1932 և 1984 թվականների ամառային Օլիմպիական խաղերը և երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը 2028 թվականին: Լոս Անջելեսում հայերը կազմում են բնակչության 15 տոկոսը (600.000 մարդ)։ Այն համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը։ Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։