Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լիչի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lychee.jpg

Լիչի (լատ.՝ Litchi chinensis, չին.՝ 荔枝), միակ Litchi ցեղի անդամը Sapindaceae ընտանիքից։


Այն արևադարձային և ենթարևադարձային, Չինաստանի Գուանգդոնգ և Ֆուջիան մարզերի էնդեմիկ մրգատու ծառ է, և հիմա մշակվում է աշխարհի չորս կողմերում։ Թարմ պտուղն ունի քնքուշ, սպիտականման պտղամիս՝ ծաղկային բուրմունքով և գեղաբույր, քաղցր համով։


Միրգը սովորաբար ուտվում է թարմ վիճակում, քանի որ անուշահոտ համը կորչում է պահածոյացման պրոցեսում։


Որպես 10-28 մետր երկարությամբ մշտադալար ծառ, լիչին կրում է պարարտ և հյութեղ պտուղներ, որոնց երկարությունն ու լայնությունը հասնում են մինչև 5 սմ և 4 սմ, մոտ 20 գ։ Մրգի արտաքին մասը պատված է վարդագնակարմիր, կոպտորեն մակատեսքված կճեպով, որն ուտելի չէ, բայց հեշտությամբ մաքրվում է, և երևում է քաղցր, կիսաթափանցիկ սպիտակ պտղամիս։


Լիչիներն ուտվում են զանազան աղանդերներում և հատկապես տարածված են Չինաստանում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում և Հարավային Աֆրիկայի տարբեր շրջաններում։