Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լիլիթ Հովհաննիսյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան հայ երգչուհի։ Ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին, Երևանում։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 7-ին Երևանում: Մինչև 2002 թ. սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թ. ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ Մասնակցելով «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին՝ նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր "Ընծա": Այստեղ նա արժանացավ "Գրան Պրի"-ն` վաստակելով ամենաբարձր` "7" գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը: Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թ. հունիսի 29-ին։ Նրա ամուսինը երգիչ, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է: Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։ 2014 թվականից գործում է Լիլիթ Հովհաննիսյանի առցանց խանութը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Այն կազմված է Լիլիթի տեսահոլովակներում իր կրած զգեստների ու աքսեսուարների հիման վրա։