Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լեոնիդ Ենգիբարյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Ենգիբարյան.JPG

Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955 թվականներին սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը։ Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստն էր։ 1971 թվականին ստեղծել է մնջխաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։

Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբադ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլն մանրապատումներ։ 1956 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Մանեժում պատանեկությունն է», «Այբոլիտ-66», «Ջարդեր սիրելիի համար» և այլն։ Նրա գոծունեությանն են նվիրված «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները։

1964 թվականին Պրահայում ծաղրածուների մրցույթում Լեոնիդ Ենգիբարյանը շահել է | մրցանակ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։

1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը։