Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լեշանի բուդդա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Leshan Buddha Statue View.JPG

Բուդդայի՝ աշխարհում ամենամեծ արձանը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Լեշան քաղաքի մոտ է՝ ժայռի մեջ։ 71 մետր բարձրություն ունեցող հսկայական Բուդդայի արձանի կառուցումն սկսվել է 713 թվականին, ավարտվել միայն 90 տարի անց։ Այն այնքան մեծ է, որ Բուդդայի քիթը երեք անգամ գերազանցում է մարդու հասակը։ Սկզբում Բուդդան 13 հարկանի շենքի մեջ էր, բայց ժամանակի ընթացքում շենքը փլուզվել է։ Ենթադրվում է, որ Բուդդան երեք գետերում՝ Մինցզյանում, Դադուխեում և Ցինիցզյանում պաշտպանելու էր նավարկողներին։ Նա դեմքով դեպի այդ գետերն է։ Սրբազան վայրը ծածկված է մոլախոտերով, և այնտեղ ոչ այնքան վաղ սկսվել են վերականգնման աշխատանքները։ Այժմ արձանը պահպանվում է պետության կողմից։