Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լատվիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լատվիական Սովետական Սոցիալիստական հանրապետություն) Սովետական Միության տարածքի արևմտյան մասում, այնտեղ, ուր Բալթիկ ծովի ջրերը ծփում են ցածրադիր, ավազոտ ափերի մոտ, տեղավորված են Մերձբալթյան հանրապետությունները։ Դրանցից մեկը Լատվիական ՍՍՃ-ն է։ Ծովի մոտիկությունն այստեղ զգացվում է ամեն բանում։ Ատլանտյան օվկիանոսից փչող խոնավ քամիները հաճախ են իրենց հետ բերում հորդառատ անձրևներ, որոնք մեղմացնում են ամռան տապն ու ձմռան սառնամանիքը։ Վաղուց ի վեր ծովի հետ են կապված նաև բնակչության զբաղմունքները. լատիշների զգալի մասը ձկնորսներ ու ծովայիններ են։ Ձկան որսով Լատվիան ՍՍՀՄ-ում գրավում է առաջին տեղերից մեկը։ Ծովափին տեղավորված են կարևոր նավահանգիստներ Ռիգան, Վենտսպիլսը, որտեղից նավերն ուղևորվում են զանազան երկրներ։ Սովետական Լատվիան բարձր զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող հանրապետություն է։ Լատիշ բանվորները պատրաստում են էլեկտրագնացքների վագոններ, ավտոմատ հեռախոսակայաններ, հեռախոսներ, բարդ ու ճշգրիտ ուրիշ շատ սարքեր և մեքենաներ։ Դուք բոլորդ էլ, անշուշտ, գիտեք, թե որքան լավն են Ռիգայի «ՎԷՖ» գործարանում արտադրվող հեռուստացույցները, ռադիոընդունիչներն ու տրանզիստորները, որոնք հաճույքով գնում են նաև արտասահմանյան շատ երկրներում։ Կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների լավ մշակված դաշտերում կանաչին են տալիս ցորենի և շաքարի ճակնդեղի ցանքսերը, հյութալի մարգագետիններում արածում են կաթնատու կովերը։ Լատվիական խտացրած կաթը, պանիրը, կարագը, խոզապուխտը, ձկան պահածոները մեծ պահանջարկ են վայելում թե՛ մեր երկրում և թե՛ արտասահմանում. Լատվիայի տարածքով դանդաղորեն հոսում են ջրառատ գետեր, որոնցով փոխադրում են բազմաթիվ բեռներ և ուղևորներ։ Գետերի վրա կառուցված են էլեկտրակայաններ, որոնցից է Մերձբալթիկայում ամենախոշոր Պլյավինյասի ՀԷԿ–ը Լատվիայի ամենամեծ գետի՝ Դաուգավայի (Արևմտյան Դվինա) վրա։ Նրա մոտերքում կա մի խոշոր ջրամբար Պլյավինյասի ծովը։ Ամենագեղեցիկ գետը ՚Գաույան է։ Նրա ափերին, Սիգուլդա քաղաքի մոտ, միշտ շատ զբոսաշրջիկներ են լինում։ Բնությունն, ասես դիտավորյալ, այստեղ կերտել է կարմիր ավազաքարե ժայռեր ու վիթխարի քարանձավներ։ Շուրջը խշշում է կաղնիների, թխկիների, հացենիների, լորենիների, կեչիների, ուռենիների, արոսենիների ծով անտառը։ Իսկ Վենտա գետի վրա, Կուլդիգա քաղաքի մերձակայքում, կարելի է հիանալ Վենտաս-ռումբա գեղատեսիլ ջրվեժով։ Հանրապետությունում շատ կան նաև գեղեցիկ լճեր։ Լատվիայի մայրաքաղաքը Ռիգան, հարմարավետ տարածվել է (Գիգայի ծոցի ափին, այնտեղ, ուր թափվում է Դաուգավան։ Քաղաքի հին մասն, ասես, թանգարան լինի։ Պահպանվել են միջնադարյան նեղլիկ փողոցները, սրածայր տանիքներով տները, հին տաճարների սայրերը։ Իսկ այնտեղ, կողքին, քաղաքի նոր լուսավոր, ընդարձակ ու կանաչապատ թաղամասերն են։ Ռիգայի մոտակայքում, ծովածոցի ընդարձակ ափին երկար ժապավենի նման ձգվում է սքանչելի լողափը։ Այստեղի ավազը մաքուր է ու սպիտակ, ջրի խորությունը՝ ծնկաչափ, բայց ջուրն, ինչ խոսք, ավելի սառն է, քան Սև ծովում։ Հաճելի է, երբ ոտաբոբիկ քայլում ես նուրբ ավազի վրա կամ հանգստանում լողափին աճող սոճիների ստվերում։ Ռիգայի ծովափին կան շատ առողջարաններ, հանգստյան տներ, պիոներական ճամբարներ, ուր հանգստա¬ նալու են գալիս մեր մեծ երկրի տարբեր ծայրերից։