Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ինստագրամ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ինստագրամի լոգոն

Ինստագրամ (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով։ Ինստագրամում լուսանկարները արվում են քառակուսի ձևաչափով, ինչպես Kodak Instamatic և Polaroid տեսախցիկներում, նաև 6х6 յուրաքանչյուր միջին ֆորմատի տեսախցիկներում, իսկ բջջային լուսանկարչական ծրագրերի մեծամասնությունում օգտագործվում է կողմերի 3։2 հարաբերությունը։

Ինստագրամը համատեղելի է iPhone, iPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով։

Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։