Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թոքեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Թոքերը մարդու, ցամաքային ողնաշարավորների և որոշ ձկների շնչառության օրգան են։ Հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում:

Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային 2 երակները, ավշային անոթները և նյարդերը։ Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։