Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թոմն ու Ջերին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Թոմն ու Ջերին» անիմացիոն մուլտսերիալ է' ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին։

Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին։ Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել' Թոմը' Ջասպեր, իսկ Ջերին' պարզապես Մուկ կամ Ջինկս։

Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը' ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր։ 1961 թվականին «Rembrandt Films» ընկերությանը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիմը, որի 13 թողարկումները ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ։ Այնուհետև մուլտֆիլմը 1963 թվականից սկսեց արտադրել «Sib Tower 12 Productions» ընկերությունը մինչև 1967 թվականը։