Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թանգարան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դեռևս շատ ու շատ հարյուրամյակներ առաջ մարդիկ սկսել են հավաքել և պահպանել որևէ բանով իրենց համար թանկ ու հիշարժան իրեր և առարկաներ։

Հին Ռուսիայում զենքերի, գրքերի, զարդերի այդպիսի հավաքածուները պահպանվում էին տաճարներում ու մենաստաններում։ Հասարակ ժողովուրդը միայն լսածով գիտեր այդ գանձերի մասին, որովհետև դրանք գրեթե ոչ ոքի չէին ցուցադրում։ Միայն 1719 թ., Պետրոս Առաջինի օրոք, Պետերբուրգում բացվեց այսպես կոչված կունստկամերա՝ արտասովոր իրերի հավաքածու համընդհանուր դիտման համար։ Դա ռուսական առաջին թանգարանն էր։

Հայաստանում թանգարանների նմանվող հաստատություններ եղել են դեռևս մեր թվականությունից առաջ 9–6-րդ դարերում։ Արվեստի կոթողներ էին ժողովված քաղաք-ամրոցներ Տուշպայում, Մուսասիրում, Էրեբունիում (Արինբերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուցված տաճարներում։

Հետագայում յուրատեսակ թանգարան-ավանդատներ դարձան հին հայկական հեթանոսական տաճարներն ու արքայական պալատները։ Միջնադարյան Հայաստանում արդեն կային իսկական թանգարաններ, որոնք, հայ պատմիչներից մեկի վկայությամբ, երեք տիպի էին՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական։ Մեծ վանքերը՝ Սանահինը, Հաղպատը, Հավուց թառը, ունեին հատուկ գանձատներ, որոնք նույնպես թանգարաններ էին։ 19-20-րդ դարերում բացվեցին նորանոր հայկական թանգարաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող հայաշատ վայրերում։ Ներկայումս Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում գործում է ավելի քան 42 պետական թանգարան։ Դրանցից են, օրինակ, Հայաստանի հեղափոխության թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի պետական պատկերասրահը, որոնք գտնվում են Երևանում, Հայաստանի ազգագրության թանգարանը Սարդարապատում և այլն։ Այդ թանգարաններում դուք կարող եք տեսնել մեր ժողովրդի պատմությանը, մշակույթին, հեղափոխական անցյալին վերաբերող և շատ ուրիշ հետաքրքիր ցուցանմուշներ, արվեստի ստեղծագործություններ, իսկ նրանցից մի քանիսի մասին կկարդաք համապատասխան զրույցներում։

Բազմաթիվ քաղաքների երկրագիտական թանգարաններում ներկայացվում է միայն տվյալ երկրամասի, մարզի, քաղաքի պատմությունը։

Գեղարվեստական անգնահատելի գանձեր՝ նկարներ ու քանդակներ, սկահակներ ու փորագրանկարներ են պահվում Էրմիտաժում և Լենինգրադի Ռուսական թանգարանում, Մոսկվայում գտնվող Մ. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում։

Շատ թանգարաններ նվիրված են ականավոր պետական գործիչների, գիտնականների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, արտիստների, ինչպես, օրինակ, Պ. Ի. Չալկովսկու տուն-թանգարանը Կլին քաղաքում, Լ․ Ն. Տոլստոյինը՝ Յասնայա Պոլյանայում, Խ. Աբովյանի, Հովհ. Թումանյանի, Մ. Սարյանի, Մ. Խաչատրյանի տուն–թանգարանները Երևանում։