Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ըմբշամարտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
010316-covington-wrestlers.png

Սա սպորտի հնագույն ձևերից է։ Մեր թվականությունից 2500 տարի առաջ նրանով հրապուրվել են եգիպտացիները։ Ըմբշամարտը սիրում էին նաև հին հույները։ Այն ժամանակ ավելի հաճախ մրցում էին ավազապատ հրապարակում։ Ըմբիշների՝ յուղով օծված մարմիններն ավազից դառնում էին ոչ այնքան սայթաքուն, և մրցակիցների համար հեշտանում էր միմյանց բռնելը։

Արևակեզ, բրոնզագույն դյուցազուն ըմբիշները երկար պտտվում էին հրապարակում, ասես ծանր ու թեթև անելով միմյանց ուժը, ապա անսպասելի նետվում գրոհի։ Ամեն ոք ուներ իր սիրած հնարքը։ Մեկը ջանում էր բռնել հակառակորդի ոտքից, մյուսը ձգտում նրա գլուխը սեղմել թևի տակ, երրորդը՝ ցատկել ուսերին։ Հաղթող էր հայտարարվում նա, ում հաջողվում էր հակառակորդի մեջքը, ազդրը կամ էլ ուսը երեք անգամ հպել գետնին։

Ռուսաստանում հնում տարածված էր «գիրկընդխառն» ըմբշամարտը։ Առանց այդպիսի մենամարտերի չէր անցնում ոչ մի ժողովրդական տոնահանդես կամ տոնավաճառ։

Աշխարհում գոյություն ունեն ըմբշամարտի բազմատեսակ հնարքներ, որոնք օգտագործել և օգտագործում են տարբեր երկրների ու ժողովուրդների ըմբիշները։ Դարերից եկող այդ հնարքներից մի քանիսը տեղ են գտել նաև մեր օրերի մարզիկների զինանոցում։ հնարքներին տիրապետում են միլիցիայի աշխատողները։ Հայկական ազգային ըմբշամարտը` կոխը, որ ունեցել է նաև գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, գուռաշ, մերկակռիվ, կուշտրի և այլ անվանումներ, հայտնի էր դեռևս հին հայերին։ Կոխը ազգային տոնախմբությունների, հարսանիքների, ուխտագնացությունների, տարեմուտի տոնահանդեսներին ուղեկցող համաժողովրդական խաղերի անբաժան մասն էր։ Միջնադարյան Հայաստանում կային կոխի մրցության հատուկ տեղեր, որ կոչվում էին գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ։ Մրցումները կազմակերպող և վարող անձանց անվանում էին գուպարադիրներ, մարտադիրներ, մարտուսույցներ։ Մեզ են հասել միջնադարյան հայ ըմբիշներ Սադուն Արծրունու, Գրիգոր Ջուղայեցու, Սիմոն Փեհլիվունի և այլոց անունները։ 1922 թվականից սկսած Սովետական Հայաստանում անց են կացվում կոխի առաջնություններ։ Մրցումն սկսվում է պարով, ապա, մրցավարի սուլոցից հետո, մարզիկները կոխ են բռնում։ Գոտեմարտը, որ ընթանում է երաժշտության ներքո, տեվում է 6-8 րոպե։ Ըմբշամարտի միջազգային մրցումներում սովետական մարզիկները մեծ նվաճումներ ունեն։ Առանձնապես հաջող էին մեր ըմբիշների ելույթները 22-րդ Օլիմպիական խաղերում։ Նրանք կարողացան նվաճել 14 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այդ համոզիչ հաղթանակը մարզական աշխարհին հարկադրեց ավելի հարգանքով խոսելու սովետական ըմբիշների՝ իբրև աշխարհում ուժեղագույնների մասին։ Սովետական ըմբշամարտի հաջողությունների մեջ իրենց ավանդն ունեն նաև հայ ըմբիշներ Գ. Շատվորյանը, Տու. Շահմուրադովը, Ն. Մուշեղյանը, Ա. Յալթիրյանը, Ս. Վարդանյանը, Ս. Հովհաննիսյանը, Բ. Փաշայանը և ուրիշներ։

Ահա դասական ըմբշամարտը, որը նախկինում անվանում էին հունահռոմեական։ Այն հիշեցնում է հին հույների ու հռոմեացիների ըմբշամարտը։ Մարզիկները հատուկ համազգեստով կանգնում են գորգի կենտրոնում, միմյանց ձեռք սեղմում և սկսում մենամարտը։ Երկուսի նպատակն էլ նույնն է՝ հակառակորդին ստիպել թիակներով հպվելու գորգին, ինչպես ասում են մարզիկները, «մաքուր» հաղթանակ տանել։ Եթե չի ստացվում, շահում են միավորներով, որոնք տրվում են ամեն մի հաջող կիրառված հնարքի համար։

Անցյալի լավագույն ըմբիշներից էր ռուս դյուցազուն Իվան Պոդդուբնին։ Նա վեց անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Չի եղել մեկը, որ նրա թիակները հպած լինի գետնին։

Ահա և ազատ ըմբշամարտը։ Սկզբում կարող է թվալ, թե նույնն է, ինչ որ դասականը, բայց սոսկ մինչև այն պահը, քանի դեռ մի մարզիկը մյուսին ցած չի գլորել... ոտք գցելով։ Ոտք գցել։ Այո, ի տարբերություն դասական ըմբշամարտի, այստեղ թույլատրվում է հակառակորդին ոտք գցել, գետնից կտրել, բռնել գոտկատեղից ներքև։ Ազատ ըմբշամարտում ևս շատ են տարբեր ժողովուրդներից փոխառված հնարքները։

Ձյու-դո ըմբշամարտը ծնունդ է առել Ճապոնիայում։ Ազատ ըմբշամարտից ձյուդոն զանազանվում է նրանով, որ այստեղ թույլատրվում են ցավեցնող և խեղդող հնարքներ: Գոտեմարտը շահելու համար ըմբիշը երբեմն հակառակորդին ցավ է պատճառում՝ ոլորում նրա արմունկի կամ ուսի հոդը, ոտքը, սեղմում ջլերը։ Ղազախը սամբոյում հնարքներ կգտնի ղազախական կուրես ըմբշամարտից, ադրբեջանցին՝ գյուլաշից, վրացին՝ ճիդաոբայից, հայը՝ կոխից, տաջիկը՝ գուշտինգիրիից, իսկ ռուսը՝ «գիրկընդխառն» ըմբշամարտից: «Սամբո» բառը բաղադրյալ է և նշանակում է «ինքնապաշտպանություն առանց զենքի» (самозащита без оружия): Սամբոյի հնարքներն իմացող մարդը կարող է առանց դանակի կամ ատրճանակի հաղթել, նույնիսկ, մի քանի չարագործի և արագ զինաթափել նրանց։ Զուր չէ, որ սամբոյի