Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էփլ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
էփլ կազմաերպության լոգոն

էփլ

Apple Inc., ամերիկյան ընկերություն, զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, նվագարկիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ։Անհատական համակարգիչների և գրաֆիկական միջերեսով ժամանակակից բազմախնդիր օպերացիոն համակարգերի բնագավառի ռահվիրաներից մեկն է։ Գլխավոր գրասենյակը Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում է։

Նորարարական տեխնոլոգիաների և էսթետիկ ձևավորման շնորհիվ Էյփլ ընկերությունն էլեկտրոնիկայի սպառողական արդյունաբերության մեջ ստեղծել է պաշտամունքի հավասարվող եզակի համբավ: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում շուկայական կապիտալիզացիայով, որի չափը 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ կազմում է 538 միլիարդ ԱՄՆ դոլար:

Անվանում

Ընկերության անվանումն առաջացել է անգլ․՝ apple-ից(խնձոր), լոգոտիպում օգտագործելեն խնձորի նկար։ Մինչ 2007 թվականի հունվարի 9-ը՝ 30տարի շարունակ, ընկերության պաշտոնական անվանումը Apple Computer, Inc․ էր։ Անվան մեջ Computer բառից հրաժարվելը ցուցադրում է ընկերության հիմնական կիզակետի փոփոխությունը, իր համար ավանդական համակարգչային տեխնիկայի շուկայից կենցաղային էլեկտրոնիկայի շուկային անցումը։

·Apple անունը Ջոբսն առաջարկում է այն պատճառով, որ այդ դեպքում ֆիրմայի հեռախոսահամարը հեռախոսագրքում <<Atari>>-ից առաջ։

· Macintosh-ը ԱՄՆ-ում վաճառվող խնձորի տեսակ է, Ջեֆ Ռասկինի սիրելի խնձորի տեսակը։

Մինչ Սթիվ Ջոբսի այդ պաշտոնն զբաղեցնելը Ջեֆ Ռասկինը Macintosh նախագծի ղեկավարն ու մշակողն էր։

Արտադրանք

Այժմ Apple ընկերության կողմից թողարկվող արտադրանքը․

iPhone - բջջային հեռախոներ

iPad - պլանշետային համակարգիչներ

iPod, iPod shuffle, iPod nano և iPod touch - դյուրակիր մուլտիմեդիա նվագարկիչներ

MacBook Air - սպառողական ուլտրաբարակ, շարժական նոթբուք, շրջանառության մեջ է 2008 թվականից

MacBook Pro - մասնագիտական նոթբուք, շրջանառության մեջ է 2006 թվականից

Mac Mini - սպառողական համակարգիչ, ներկայացրել է 2005 թվականից

iMac - սպառողական սեղանադիր համակարգիչ, շրջանառության մեջ է 1998 թվականից

Mac Pro - սպառողական սեղանադիր համակարգիչ, շրջանառության մեջ է 2006 թվականից

. Thunderbolt Display - համակարգչային մոնիտորներ

. Mac Pro Server, Mac mini Server - սերվերներ

. Apple TV - Magic Mouse, Magic Trackpad և այլ մուլտիմեդիա նվագարկիչներ, բացի այդ, ընկերությունն արտադրում է դրանց համար լրակազմ և ծրագրային ապահովում։

. Apple Watch - խելացի ժամացույցներ

. AirPods - Անլար ականջակալներ