Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էռնստ Թելման

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1933 թ. աշխարհով մեկ տարածվեց այն լուրը, որ Գերմանիայում, ուր Հիտլերի գլխավորությամբ իշխանության գլուխ էին անցել ֆաշիստները, ձերբակալվել է գերմանական պրոլետարիատի առաջնորդ Էռնստ Թելմանը։ Այդ օրերին մոլորակի ամենատարբեր ծայրերում փողոց դուրս ելան միլիոնավոր մարդիկ՝ իրենց հետ տանելով «Ազատություն Թելմանին» մակագրությամբ պլակատներ։ Ֆաշիստները վախեցան։ Նրանք չհամարձակվեցին դատի տալ Թելմանին՝ երկյուղ կրելով, որ հեղափոխականի դատավարությունը կվերածվի ֆաշիզմի դատի։ Թելմանին առանց դատելու երկար տարիներ բանտում պահեցին։ Հիտլերականները Թելմանից վախենում էին, նույնիսկ, այն ժամանակ, երբ Եվրոպայի կեսն արդեն նրանց կրնկի տակ էր, և նրանք բարբաջում էին համաշխարհային տիրապետության ու գերմանական բանակի անպարտելիության մասին։ 1944 թ. միայն, զգալով իրենց մոտալուտ կործանումը, հիտլերականները Թելմանին գաղտնի փոխադրեցին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը և ստորաբար, թիկունքից, սպանեցին նրան։ Թելմանի մահվան մասին նրանք հայտարարեցին ոչ անմիջապես։ Ավելի ուշ ֆաշիստները թերթերում հրապարակեցին, թե Թելմանը զոհվել է ճամբարում, անգլոամերիկյան ավիացիայի հարձակման ժամանակ։ Նրանք վախենում էին անգամ մեռած Թելմանից, որովհետև նա միայն գերմանական կոմունիստների առաջնորդը չէր։ Նրա անունը դարձել էր աշխարհի շատ երկրների աշխատավորների հեղափոխական պայքարի դրոշը։ Դեռևս տաս տարեկան հասակում Թելմանը մասնակցել էր Համբուրգի բանվորների գործադուլին։ Ավելի ուշ անձամբ ապրել էր պատերազմի բոլոր սարսափներն ու դժվարությունները։ Ռազմաճակատից վերադարձած Էռնստ Թելմանն արդեն կոփված հեղափոխական էր, լի այն հաստատ հավատով, որ իսկական մարդու միակ նպատակը պայքարն է։ Նա դարձավ կոմՎ. Պիկի, Վ. Ուլբրիխտի հետ միասին գլխավորեց Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը։ 1923 թ. աշնանն ապստամբեց պրոլետարական Համբուրգը։ Փողոցները պատնեշող բարիկադներին ծածանվում էին ալ դրոշներ։ Երեք օր մարտնչեցին Համբուրգի բանվորները, երեք օր շարունակ բարիկադներից չհեռացավ ապստամբության ղեկավար Թելմանը։ Կապիտալիստներն ատում էին Թելմանին։ Նրանք լավ գիտեին այդ մարդու ուժը, գիտեին, որ նրա ետևից կգնան միլիոնավոր բանվորներ։ Լինելով զարմանալիորեն հասարակ ու մարդկային՝ Թելմանը հետաքրքրվում էր բանվորների կյանքի բոլոր մանրամասներով, նրանց ընտանիքներով, աշխատանքով, ապրում նրանց վշտերով և ուրախություններով։ Ու միշտ, անչափ զբաղված պահերին անգամ, պատրաստ էր օգնելու նրանց։ Եվ բանվորները նրան երախտահատույց էին լինում հիրավի անսահման սիրով։ Մի անգամ, ճանապարհային պատահարի պատճառով, Թելմանը 6 ժամ ուշացավ միտինգից: Եվ 6 ժամ բանվորներն սպասեցին նրան, հավատալով, որ եթե «Մեր Թեդին խոստացել է, ուրեմն անպայման կգա»։ Զավթելով իշխանությունը` ֆաշիստներն շտապեցին ձերբակալել Թելմանին։ Նա բանտում էլ շարունակում էր մարտնչել և ղեկավարել կոմունիստները պայքարը։ Թելմանն այնտեղ էր, ուր պայքար էր սկվում ֆաշիստների դեմ։ Նրա անունով էր կոչվում իսպանական ֆաշիստների դեմ կռվող ինտերնացիոնալ գումարտակներից մեկը, որի կազմում կային ամենատարբեր ազգությունների մարդիկ։ Հիտլերյան Գերմանիայի ընդհատակում նրա անունից էին հանդես գալիս գերմանական հակաֆաշիստները։ Գործը, որին Թելմանն անմնացորդ նվիրաբերեց իր կյանքը, հաղթանակեց։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում կառուցված է սոցիալիստական հասարակարգ։ Տարեցտարի ամրապնդվում է գերմանական առաջին բանվորա-գյուղացիական պետության և ՍՍՀՄ–ի ու սոցիալիստական համագործակցության մյուս երկրների եղբայրական դաշինքը։ ԳԴՀ-ի՝ մանկական կոմունիստական կազմակերպության անդամ երեխաները հպարտությամբ իրենց անվանում են թելմանականներ։ Դիմանկարից, իր հանրահայտ «թելմանկան» գլխին, մեզ է նայում ժպտադեմ ուժեղ, ասես կենդանի Թելմանը` գերմանական բանվոր դասակարգի անմահ առաջնորդը։ունիստ, իսկ քիչ ժամանակ անց Կ. Ցետկինի