Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էդգար Շահին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Edgar Chahine.jpg

Համաշխարհային գծանկարչության լավագույն նմուշներից է «Լոլիզ Ֆրանսի դիմանկարը», որի հեղինակը հայ նկարիչ Էդգար Շահինն է: Արվեստագետն այն ստեղծել է 1903 թ , երբ արդեն լայն ճանաչման էր արժանացել: «Լոլիզ Ֆրանսի դիմանկարի» հաջողությունն արտակարգ էր: Այն ցուցադրվեց ժամանակի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Նկարիչն այնքան նրբորեն էր վերարտադրել երբեմնի նշանավոր, ապա ծերացած ու երկրպագուներից մոռացված դերասանուհու հակասական զգացմունքները՝ վիշտն ու ժպիտը, հպարտության զգացումը, մեղադրող ու ներող, փոքր-ինչ ծաղրական հայացքը, որ նկարը խորապես հուզում էր դիտողին:

Պատմական հանգամանքների բերումով Շահինն ապրել ու ստեղծագործել է օտարության մեջ: Ծնվել է Վիեննայում, սովորել Կոստանդնուպոլսում, նկարչության դասեր է առել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում՝ իտալացի նկարիչ Անտոնիո Պաոլետտիից: Ապա բնակություն է հաստատել Փարիզում: Այստեղ հաճախել է «ժուլիան» գեղարվեստի ակադեմիան: Քսաներկու տարեկանից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական կտավներով մասնակցեց «սալոններին» (այդպես էին կոչվում ֆրանսիական նկարիչների ընկերության կազմակերպած ամենամյա ցուցահանդեսները), ուր միայն ամենախիստ քննություն բռնած նկարներն էին ցուցադրվում: Մեկ-երկու տարի հետո արդեն Շահինը ճանաչված գեղանկարիչ էր Փարիզում: Նրան մեծ ապագա էր սպասում գեղանկարչության բնագավառում:

Սակայն տեղի ունեցավ մի դեպք, ՛որը նոր ուղղություն տվեց նրա նախասիրություններին: Էդգար Շահինն ընկերոջ արվեստանոցում տեսավ, թե ինչպես է նա պղնձե թերթին քսված լաքը ասեղանման գործիքով զգուշորեն փորագրելով նկարում: Նկարի գծերի տակից երևում էր մետաղը: Այնուհետև նկարիչը պղնձե թերթը իջեցրեց բորակաթթվի մեջ, որը քայքայեց լաքից ազատված մասերը: Ապա թերթի փոս ընկած տեղերը պատեց տպագրական ներկով, իսկ հետո սեղմագլանների միջոցով նկարը փոխադրեց թղթի վրա: Գծանկարչության այս տեսակը, Ֆրանսի և նա սկսեց փորագրությամբ զբաղվել: Նույն միջոցով նկար ստանալու համար Շահինը հաճախ օգտագործում էր միայն մետաղե թերթիկն ու սուր գործիքը: Առանց Շահին լաք ու թթու կիրառելու նկար ստանալու այդ եղանակը «չոր ասեղի» արվեստը, նա այնպես կաւոարելագործեց, որ նրա ստեղծագործությունները մինչև օրս էլ մնում են չգերազանցված ճենց այս եղանակով է ստեղծված «Լուիզ Ֆրանսի դիմանակարը»:

1900 թ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինն արժանացավ ոսկե մեդալի, ընտրվեց Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, Փորագրողների միության, ճռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ և մասնակցեց նրանց ցուցահանդեսներին 1903 թ Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում նրա 20 ստեղծագործություններն արժանացան ոսկե մեծ մրցանակի Ֆրանսիական կառավարությունը նրան շնորհեց Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան:

Օֆորտի, չոր ասեղի կամ, մեկ բառով ասած, փորագրական արվեստի զուսպ միջոցներով Շահինն իր բնանկարներում մեծ արտահայտչականության էր հասնում ընդամենը երկու-երեք գծով նա կարողանում էր պատկերել ջրի թափանցիկությունը կամ ամպամած երկինքը Նա բարձր ու նուրբ զգացմունքների տեր նըկարիչ էր Շահինի ստեղծագործության մեջ մեծ տեղ Են գրավում մուրացիկների, գործազուրկների, ետնախորշերում ապրող թշվառ մարդկանց դիմանկարներն ու նըրանց կյանքի տեսարանները «Փոքր մարդկանց» տառապանքը նկարիչը պատկերել է նույնպիսի ցավով ու կարեկցանքով, ինչպես կինոյում այդ արել է Չարլի Չապլինը վշտի ու ցավի սուր զգացողություն ծնող իր բազմաթիվ նկարներով արվեստագետն ասես խորհրդածում է աշխարհում տեղ գտած անարդարությունները վերացնելու անհրաժեշտության մասին:

Շահինն ակտիվորեն հետևում էր հայկական մշակութային կյանքին: Իր հասարակական գործունեությամբ նա նպաստել է սփյուռքի հայկական կերպարվեստի զարգացմանն ու Սովետական Հայաստանի հետ սփյուռքահայության կապերի ամրապընդմանը: 1928 թ հեռակա ընտրվել է Սովետական Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ 1936 թ Երևանում ու Թբիլիսիում, 1940, 1947 թվականներին աշխարհի մեծ թանգարաններից մեկում Լենինգրադի Էրմիտաժում, բացվեցին Շահինի փորագրությունների անհատական ցուցահանդեսները: Ցուցադրված շուրջ 200 աշխատանքները հեղինակը նվիրեց ճայաստանի պետական պատկերասրահին, ուր դրանց մի մասը մշտապես ցուցադրվում է առանձին սրահում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են նաև աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու պատկերասրահներում: