Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զոլավոր մողես

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Zolaqlı kərtənkələ 6.jpg

Զոլավոր մողես (Lacerta strigata), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես:

Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում: Բնակվում է թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, հաճախ նաև այգիներում ու մշակահողերում, առուների ու լճերի ափամերձ վայրերում:

Մարմնի երկար. 3,5-11,2 սմ է, պոչը՝ կրկնակի Երկար ու ինքնահատվող: Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով: Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը լավ է արտահայտված: Մեջքային մակերեսի թեփուկները մանր են՝ կատարավոր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Երիտասարդի մոտ մուգ գորշ ընդհանուր գունավորում ունեցող մարմնի երկայնքով ձգվում են 5 նեղ, կանաչավուն զոլեր, որոնց գույնը տարիքի հետ կարող է խամրել կամ բոլորովին աննկատելի դառնալ: Այդ զոլերի միջև սովորաբար տեղադրված են տձև, մուգ խալերի երկայնակի շարքեր: Տարիքի հետ մեջքի առջևի կեսի ընդհանուր գունավորումը դառնում է կանաչ, իսկ մարմնի հետևի կեսը, հետևի վերջույթներն ու պոչը մնում են գորշաշագանակագույն: Արուների ներքևի ծնոտը սովորաբար ձեռք է բերում կապտավուն գունավորում: Որովայնային մակերեսն ունի սպիտակավուն կամ դեղնավուն գունավորում: Որոշ տարածքներում համատեղ հանդիպում է միջին և ճարպիկ մողեսների հետ, որոնցից տարբերվում է թեփուկավորման ու գունավորման մի շարք առանձնահատկություններով:

Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտ: Սնվում է հիմնականում անողնաշարավորներով, ինչպես նաև բուս ականությամբ: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:

Բազմացումն սկսվում է ապրիլի վերջից: Տարեկան 2 անգամ էգը դնում է 4-12 ձու (երկարությունը՝ մինչև 1,5 սմ): Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբը:

Հակառակ լայնորեն տարածված կարծիքի՝ զոլավոր մողեսը թունավոր չէ: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: