Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զատկաբզեզներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետությունում տարածված է զատիկների 73 տեսակ։ Մարմինը ուռուցիկ է, կլոր է կամ օվալաձև։ Հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում:

Կարմիր մեջքին ունենում է սև, հաճախ յոթ կետ ունեցող պուտեր։ Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, Զատկի տոնի օրերին նրա ի հայտ գալու հետ:

Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և վանում է բզեզի թշնամիներին: Կենդանիների մեծ մասի համար զատկաբզեզները թունավոր են:

Բայց քչերը գիտեն, որ առաջին հայացքից անօգնական թվացող զատիկը գիշատիչ է: Նա վազվզում կամ թռչում է ճյուղից ճյուղ ու տերևից տերև և կեր է փնտրում: Տեսակների մեծ մասն օգտակար է. ոչնչացնում է մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատներին՝ լվիճներին, տզերին: Օրվա մեջ կարող է ուտել մինչև 200 լվիճ: Զատիկի թրթուրն ուտում է գրեթե 2 անգամ ավելի: Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատիկը և որդան կարմիրով սնվող զատիկը):

Որոշ զատիկներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց: