Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զատիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Coccinella magnifica01.jpg Կարմիր, մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող այդ կլորիկ բզեզին, հավանաբար, բոլորդ գիտեք։ Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ ժողովրդական տոնի օրերին։ Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև մարիամ բոլոջ, աստծու եզնակ, չալպղոճ և այլ անուններով։ Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ։ Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին։ Բայց քչերը գիտեն, որ առաջին հայացքից անվնաս թվացող զատիկը գիշատիչ է։ Կարծում եք, թե նա զո՞ւր է եռանդով վազվզում ճյուղերի ու տերևների վրայով։ Ամենևին։ Նա կեր է փնտրում։ Նրա կերը լվիճներն են՝ մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատները։ Հենց այդ լվիճներին էլ գտնում և խժռում է զատիկը։ Նա լավ ախորժակ ունի, օրվա մեջ կարող է ուտել մինչև 200 լվիճ։ Զատիկի թրթուրն ուտում է գրեթե երկու անգամ ավելի։