Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկարագի երաշտահավ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Длиннохвостая синица (Aegithalos caudatus).jpg

Երկարագի երաշտահավ (Aegithalos caudatus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ։ Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ: Մարմինը կլորավուն է, գնդանման: Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն: Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է: Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ: Երամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստ, ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում: Սնվում է միջատներով:

Գարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում: Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնըվում են ապրիլի 1-ին տասնօրյակին: Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից: Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում: Դնում է 14 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու: Թխսակալում է 12-13 օր: Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին: Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ: Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն:

Օգտակար է. ոչնչացնում է ծառերի վնասատուներին: Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում: