Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երաժշտություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հին հույները, մի առասպել են հյուսել Օրփեոս երգչի մասին։ Օրփեոսի երգը հրաշքներ էր գործում այնտեղ, ու չէին օգնում նետն ու սուրը, ուժն ու արիությունը։ Երբ նա ձեռքն էր առնում քնարն ու երգում նրա քաղցրալուր հնչյունների նվագակցությամբ, քամին դադարում էր տարուբերել ծառերի սաղարթը, հեռավոր ժայռերն ընդառաջ էին գալիս երգին, ծովն անշարժանում էր, վայրի գազանները դուրս էին գալիս իրենց որջերից և հեզորեն շարժվում զարմանահրաշ երգչի ետևից՝ դյութված հրաշքների հրաշքով երաժշտությամբ։ Օրփեոսի երգը հրաշքներ էր գործում այնտեղ, ուր չէին օգնում նետն ու սուրը, ուժն ու արիությունը։ Երաժշտությունը կարող է արտահայտել մարդկային ամենավեհ զգացումներն ու ամենանուրբ ապրումները։ Դժվար թե գտնվի մի մարդ, որ երաժշտություն չսիրի։ Երաժշտության ըմբռնումն է միայն, որ տարբեր է լինում՝ մակերեսային կամ խորը։ Երաժշտությունն ինքն էլ լինում է լուրջ և թեթև։ Բայց դա բնավ չի նշանակում, թե լուրջ երաժշտությունը լավն է, իսկ թեթևը՝ վատը։ Թեթև երաժշտություն և՛ լսելն է հեշտ, և՛ հասկանալը։ Թեթև երաժշտություն է երգը, պարային մեղեդին, ջազային երաժըշտությունը։ Այդպիսի երաժշտությունն էլ է պետք մարդուն, այն բարձրացնում է տրամադրությունը, հեշտ է հիշվում։ Հաճախ են թեթև երաժշտություն գրել և գրում «լուրջ» կոմպոզիտորները։ Կարևորն այն է, որ դա լավ երաժշտություն լինի։ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գրիգի, Շումանի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի երաժշտությունը լուրջ երաժշտություն է։ Ամեն մարդ էլ ի վիճակի է հասկանալու այն, միայն թե պետք է աստիճանաբար նախապատրաստվել ծանոթանալու լուրջ երաժշտությանը՝ պետք է հետաքրքրվել ու իմանալ կոմպոզիտորի և նրա ժամանակի մասին, գուցե և կարդալ գրական այն երգը, որի հիման վրա գրվել է երաժշտությունը։ Շատ կարևոր է նաև, որ դուք մանկուց սիրեք այնպիսի ոչ բարդ դասական ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, Չայկովսկու «Նեապոլյան երգը» և «Փոքրիկ կարապների պարը», Բեթհովենի «Արջամուկը», Մոցարտի «Գիշերային փոքրիկ սերենադը Գրիգի «Սոլվեյգի երգը», Բրամսի «հունգարական պարերը», Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, Կոմիտասի «Անտունին», Սպենդիարյանի «Երևանյան էտյուդները»։ Հետո արդեն ձեզ համար ավելի հեշտ կլինի օպերաների, բալետների, խմբերգային երաժշտությանը, զանազան մենակատարային նվագարանների և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործություններին ծանոթանալը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։