Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դմիտրի Դոնսկոյ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1350-1389 Մոսկվայի իշխան Դմիտրի Իվանովիչը պատերազմների սովոր մարդ էր: Առաջին անգամ նրան արշավի էին վերցրել, երբ փոքր տղա էր: Բոյարները նրան օղազրահ էին հագցրել, նստեցրել ձիուն, ձեռքը զենք տվել ու հետները տարել Մոսկվայի ախոյան Սուզդալի իշխանի դեմ։ Իշխանների միջև տիրող երկպառակությունները խանգարում էին Ռուսիայի բոլոր հողերի և ուժերի միավորմանը։ Մինչդեռ նա ահեղ հակառակորդ ուներ՝ Ոսկե հորդան: Մոտ մեկուկես դար էր արդեն, ինչ մոնղոլ-թաթարական նվաճողները տնօրինություն էին անում Ռուսիայում։ Նրանք կողոպտում էին գերեվարում և սպանում մարդկանց հավաքում էին հսկայական հարկեր, իրար դեմ հրահրում ռուս իշխաններին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։