Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դելֆիններ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Tursiops truncatus 01.jpg

Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1-3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ։ Դելֆինների գունավորումը տարբեր է։ Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15-40 կենդանի։ Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն՝ խեցգետնակերպներով։ Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։