Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դելֆին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Tursiops truncatus 01.jpg

Վաղուց ի վեր դելֆինների մասին գոյություն ունեն հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ։

Հունական լեգենդը պատմում է մի դելֆինի մասին, որն ամեն օր մի տղայի ծովածոցով տանում էր դպրոց ու ետ բերում։ Մի անգամ տղան հիվանդացավ ու մահացավ Դելֆինը շարունակ սպասում էր նրան սովորական տեղում և մեռավ իր փոքրիկ բարեկամի կարոտից։ Հույն պատմիչը պատմում է, որ դելֆինները ձկնորսներին օգնում էին ձկներն ուռկանների մեջ քշել և դրա համար Իբրև պարգև ստանում գինու մեջ թրջած հացի կտորներ։

Պիլորուս Ջեկ անունով մի դելֆին Նոր Զելանդիայում, Ծովակալության ծոցում, 30 տարի շարունակ ուղեկցում էր նավերին։ Վաղուց ի վեր դելֆինների մասին գոյություն ունեն հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ։

Դելֆինները կաթնասուններ են և, չնայած ապրում են ջրում, օդ են շնչում։ Սովորաբար դելֆիններն ապրում են վտառներով, յուրաքանչյուրում` 15—40 կենդանի։ Երբ դելֆինն օգնության է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան երկու ծայրից, պահում ջրի վրա, որ նա կարողանա շնչել։ Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն: Բաց օվկիանոսում դելֆինները շատ հաճախ ուղեկցում են նավերին: Վիթխարի արագությամբ ճեղքելով ալիքները, սլանում են նրանց տորպեդանման, փայլուն ու ողորկ մարմինները, հանկարծ այս ու այն տեղ, ասես, աննկատ մի ազդանշանով նրանք զույգերով, եռյակներով ամբողջ խմբերով մեկ-երկու մետրով դուրս են ցատկում ջրից, ապա սահուն աղեղ գծելով դարձյալ մխրճվում են ջուրը, որպեսզի վայրկյան անց նորից դեպի վեր նետվե: Դելֆինները որսում են նույնիսկ թռչող ձկներին և արագաշարժ թյունիկներին, սնվում են նաև փափկամորթներով, խեցգետնակերպերով: Նրանք լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Մարդը բոլորովին վերջերս է սկսել լրջորեն ուսումնասիրել դելֆիններին: Մեր երկրում նրանց սպանելն արգելված է: Գիտնականները պարզել են, որ դելֆիններն ավելի խելամիտ են, քան կապիկներն ու շները։ Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցի նմանվող ձայներով, դրանցից մի քանիսը մարդու ականջն ի վիճակի չէ զանազանելու: Մինչդեռ դելֆինները գերության մեջ փորձել են սովորել նմանակելու մարդկային խոսքը: Հաղորդակցվելով միմյանց հետ` դելֆիններն արձակում են նաև ուլտրաձայներ, որոնք մենք չենք լսում: Ուլտրաձայները դելֆինին օգնում են հեշտությամբ կողմնորոշվելու շատ պղտոր ջրում և մթության մեջ զանազանելու, օրինակ, կենդանի ձկանը` նույն չափի ու ձևի անկենդան առարկայից։ Դելֆիններն ապրում են խմբերով, խոշոր դելֆինների կյանքի տևողությունը 50, ավելի փոքրերինը` 30 տարի է: Դելֆինները բարձր զարգացած էակներ են: Այս բարյացակամ զվարճալի կենդանիները կարող են դառնալ մեր մեծ բարեկամները: