Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գրիգոր Զոհրապ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Krikor Zohrab.JPG

Հայ նորավեպի վարպետ Գրիգոր Զոհրապը ծնվել է Կ. Պոլսում 1861թ. հունիսի 26-ին: Նրա ընտանիքը ծագումով ակնեցի էր, այն ամենա հրաշալի աշխարհից, և այն հին ժամանակներից բազմաթիվ երգիչներ և բանաստեղծներ է տվել մեր ժողովրդին:

Գրիգոր Զոհրապը նա  նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում Պեշիկթաշի Մաքրուհյան, ապա՝ Օրթագյուղի Թարգմանաչաց Վարժարաններում: Իսկ հետո սովորել է Լուսավորչյան վարժարանում: Որտեղի տնօրենն էր Հովսեփ Շիշմանյանը՝ հայնի պատմավիպասան Ծերենցը: Այստեղ էլ ձևավորվում են ապագա գրողի հակումները դեպի մայրենի լեզուն և գրականությունը:
Եվ Զոհրապի հետագա կրթությունն ընթանում է այլ ուղղությամբ: 1876թ. նա գնում է Կ. Պոլսի Գալաթա-Սարայի վարժարանը: Զոհրափը երեք տարի սովորելուց հետո ստանում է կամուրջների և ճանապարհների շինարարի վկայական: Նա հարմար աշխատանք չգտնելով՝ վերադառնում է վարժարան՝ այս անգամ արդեն ընդուվում է իրավագիտության բաժին: Դեռ մեկ տարին չլրացած՝ ուսումնական հաստատությունը փակվում է, քանի որ կառավորությունը բացում է մեկ այլ իրավաբանական դպրոց՝ որտեղ ուսուցանում են թուրքերն: Եվ Գրիգոր Զոհրապը իր ուսումը շարունակում է նոր դպրոցում և ավարտում է 1882թ. իրավաբանի մասնագիտությամբ: Եվ այս գիտելիքները նրան շատ են օգնում ստեղծագործական աշխատանքում: 1883 թվականին զբաղվում է փաստաբանությամբ՝ որպեսզի անելի շուտ ճանաչված մարդ դառնա: Զոհրապի հասարակական-քաղաքական գործունեության առավել բեղմնավոր շրջանն սկսվում է 1908 թվականի հեղափոխությունից և Թուրքիան հանրապետության հռչակելուց հետո: Նոր հարստությունների կողմից Զոհրապը նշանակվում է իրավաբանական համալսարանի պրոֆեսոր:

Նա 1880-ական թվականներից սկիզբ առած արևմտահայ գրական շարժման պարագլուխներից էր: Նորավիպագրի և հրապարակախոսի ձիրքերը ամբող փայլով բացվում են մանավանդ նրա խմբագրությամբ հրատարակվող <<Մասիս>> գրական հանդեսում, այն նշանակելից դեր է կատարել 1890-1900-ական թվականների արևմտահայ գրական շարժման մեջ: Այստեղ նա տպագրել է իր ամենալավ նորավեպը: