Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գունդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Sphere wireframe.svg

Գունդը կլորիկ է ու ողորկ։ Թե ձեռքից բաց թողնես կգլորվի կգնա։ Գնդի ձև ունեն շատ մարմիններ ու առարկաներ, հսկա գնդաձև աստղերը, քաղցր ձմերուկներն ու գույնզգույն փուչիկները, անդորրը խաղտող թնդանոթային ռումբերը ու ծովային ականները։ Քիչ խաղեր կան, որ առանց գնդերի են խաղում։ Գնդեր են վոլեյբոլի, ֆուտբոլի ու բասկետբոլի մեծ սեղանի թենիսի, բիլիարդի փոքր գնդակները։ Միլիոնավոր մեծ ու փոքր մետաղե գնդեր են աշխատում գնդիկավոր առանցքակալներում։ Նավթի ու այլ հեղուկների հսկայական պահեստարաններ կառուցելիս ամենաքիչ քանակությամբ մետաղ է ծախսվում, եթե դրանք պատրաստում են գնդի ձևով։ Գնդի կենտրոնում մի շատ հետաքրքիր կետ կա, որը հենց այդպես էլ անվանում են <<գնդի կենտրոն>>։

Եթե կենտրոնից ուղիղ գծով ճանապարորդության դուրս գանք, ապա որ ուղղությամբ էլ շարժվենք գնդի կենտրոնից մինչև նրա մակերևույթը եղած հեռավորությունը միշտ նույնը կլինի։ Այդ հեռավորությունն անվանում են գնդի շառավիղ: Փոքրիկ կոտորակների շառավիղը նույնպես փոքրիկ է, իսկ վիթխարի Լուսնի շառավիղը 1737 կմ է: Հակադիր ուղղված, բայց նույն ուղղի վրա գտնվող երկու շառավիղներ կազմում են գնդի տրամագիծը, որը միշտ երկու անգամ երկար է շառավղից։ Փորձեք ինքներդ չափել գնդակի տրամագիծը: Տրամագիծը գտնելուց հետո հեշտ է որոշել նաև շառավիղը, այն հավասար է տրամագծի կեսին: Որ մասում էլ գունդը կտրենք ու բաժանենք երկու մասի հատույթն անպայման շրջանի տեսք կունենա։ Կտրեք ձմերուկը և ինքներդ կհամոզվեք, որ դա ճիշտ է: Ամենամեծ շրջանը կստացվի, եթե գունդը կտրենք նրա կենտրոնով։ Այդ շրջանն ունի նույն շառավիղը, ինչ և գունդը: Եթե մենք ունենայինք գնդի մեծ շրջանի չափերով գործվածքի չորս կտոր, ապա կկարողանայինք գնդի համար «հագուստ» կարել, գնդաձև մի պատյան: Ճիշտ է, դերձակը պետք է շատ հմուտ լիներ և հագուստն այնպես ձևեր, որ գործվածքի ոչ մի ծեղ զուր չկորչեր, հիշեցեք, որ գնդի մակերևույթի մակերեսը ուղիղ չորս անգամ մեծ է նրա մեծ շրջանի մակերեսից։ Հիշեցեք նաև, որ եթե 10 սմ շառավիղ ունեցող վոլեյբոլի գնդակի պատյանի մեջ լիքը ջուր լցնենք, ապա այդ ջրի քանակությունը կկազմի 4 լիտրից քիչ ավելի։ Բավական է գնդի շառավիղը մեծացնենք երկու անգամ և այնտեղ կտեղավորվի արդեն 8 անգամ ավելի հեղուկ: