Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գիսավոր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Comet Hale Bopp.jpg

Երկնքում հայտնվում են «պոչավոր» աստղեր՝ գիսավորներ, որոնք արագ շարժվում են աստղալից երկնքում: Դա շատ գեղեցիկ տեսարան է: Որքան գիսավորն ավելի է մոտենում Արեգակին, այնքան ավելի պայծառ է փայլում նրա գլուխը, այնքան ավելի է երկարում նրա պոչը: Գիսավորը ունենում է մեկ կամ` մի քանի պոչ: Դրանք համարյա միշտ ուղղված են Արեգակին հակառակ:

Հին ժամանակներում գիսավորները շատ անսպասելի էին հայտնվում ու մարդիկ սկսում էին անտեղի վախենալ: Մարդիկ նրանց պատկերացնում էին կտրված գլուխների ու արյունոտ սրերի տեսքով։ Այն ժամանակներում, երբ երկնքում հայտնվում էր գիսավորը դա մարդկանց համար վատ նշան էր: Ամեն տարի գիտնականները նոր գիսավորներ են հայտնաբերում: Գիսավորների մեծ մասը արագորեն անցնում է երկրից շատ հեռու և երևում միայն աստղադիտակով։ Պայծառ, տեանելի ու մեծ գիսավորները երկնքում հայտնվում են տաս տարին մեկ: Ըստ գիտության բոլոր վախերն անիմաս են եղել: Նրանք պտտվում են Արեգակի շուրջը։

Գիսավորների մեծ մասը Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում շատ մեծ ժամանակում՝ հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում: Կան նաև այնպիսի գիսավորներ, որոնց համար այդ ժամանակը չափվում է ընդամենը տասնյակ տարիներով կամ, նույնիսկ մի քանի տարով: Միջուկը՝ գիսավորի գլխավոր մասն է: Այն նման է սովորական փխրուն սառույցի մեծ բեկորի, որն օգտագործում են պաղպաղակ վաճառողները:

Գիսավորը, երբ մոտենում է Արեգակին նրանից առաջանում է փոշի և գազեր, որոնք էլ առաջացնում են գիսավորի գլուխն ու պոչը։ Կան գիսավորներ, որոնց պոչերը ձգվում են հարյուր միլիոնավոր կիլոմետրեր։ Որոշ գիսավորների թե՛ գլուխը և թե՛ պոչը չափազանց նոսր են: Դրա համար էլ գիտնականները վաղուց արդեն գիսավորներն անվանում են «տեսանելի ոչինչ»:

Գիսավորի գլուխն ու պոչը ամբողջովին թափանցիկ են: Եթե գիսավորը հայտնվում է Երկրի ու որևէ աստղի միջև, ապա աստղի լույսն առանց թուլանալու հասնում է մեզ: Պարզվում է, որ գիսավորները երկրի համար անվտանգ են։ Երկիրը շատ անգամ է բախվել է գիսավորների պոչերին և անցել դրանց միջով: