Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գեղգեղիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Phylloscopus.trochilus.-.lindsey.jpg

Ամպամած անձրևոտ օրերին փոքրիկ գեղգեղիկը մի մոխրագուն, աննշան թռչնակի է նման։ Հայտնվում է, մտնում թփերի մեջ և այլևս չի երևում։ Բայց ահա դուրս եկավ արևը, և գեղգեղիկն ինքն էլ ասես արևի շող դարձավ։ Ժիր թռչնակը ճախրում է ծառն ի վեր, թաքնվում խիտ սաղարթի մեջ, և ապա տարածվում է երգը՝ «ճը՛նկ-ճը՛նկ» «ճը՛նկ֊ճը՛նկ»։ Գեղգեղիկն է երգում:

Ահա թխենու ոստն ի վեր ցատկոտում է ոսկեկանաչ մի թռչնակ նայում ամեն տերևի տակ այս ու այնտեղ խցկում հետաքրքրասեր կտուցիկը և անընդհատ կրկնում «ֆյո՛ւթհ-ֆյո՛ւիթհ», «ֆյո՛ւթհ-ֆյո՛ւիթհ»: Հետո նստում է դալար ծառի կատարին և սկսում հնչեղ ու սահուն արտաբերել «ֆյո՛ւթհ-ֆյո՛ւթհ-ֆյո՛ւթի...»: Ապա ասես ձայնը կտրվեց քնքշորեն նվաղում է «ֆյուուո՛ւթհ...»։ Այդպես է երգում իր երգը մեկ այլ գեղգեղիկ՝ գարունիկը:

Բացի նշվածներից․ նախկին Խորհրդային Միության անտառներում հանդիպում է գեղգեղիկների ևս տասներեք տեսակ: Նրանք միմյանցից կարելի է զանազանել իրենց երգով:

Գեղգեղիկները հսկայական օգուտ են տալիս՝ ոչնչացնելով վնասատու շատ միջատների: Գեղգեղիկի քաշը 5-12 գ է, բայց մեկ օրում կարող է ուտել մինչև 17 գ կեր: