Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բարսելոնա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Catalunya Barcelona1 tango7174.jpg

Բարսելոնան Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը, այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։ Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք, հետո այն դառել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորության միանալուց հետո այն դառել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն։

Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։

Բարսելոնի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։