Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բարեկամություն (մետրոյի կայարան)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Barekamutyun (Yerevan Metro).jpg

«Բարեկամություն», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։ «Բարեկամությունն» այժմ վերջին կայարանն է, սակայն կառուցվում են «Աջափնյակ» և «Նազարբեկյան» կայարանները, որոնք կշարունակեն գիծը։

Կայարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Արաբկիր թաղամասի Բարեկամության հրապարակում, և դուրս է գալիս Կիևյան, Կալենցի փողոցների, Բաղրամյանի և Կոմիտասի պողոտաների վրա[1]։ Ապագայում կայարանը կդառնա տեղափոխային №1 և №2 (կառուցվող) գծերի միջև։

Կայարանի ճարտարապետն է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանը, իսկ «Ժողովուրդների բարեկամություն» խորաքանդակի հեղինակը՝ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը։